16 Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահյուս բեհեզից էին։
16 Գավթի չորս կողմերի բոլոր վարագույրները մանած նուրբ կտավից էին։
Դռան մյուս թևի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սյուները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։
Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների դրվագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սյուները՝ արծաթապատ։