Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 37:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Նա խնկարկության սեղանը՝ ոսկեպատ, պատրաստեց չփտող փայտից, քառակուսի, մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և երկու կանգուն բարձրությամբ։ Դրա եղջյուրավոր անկյունները զոհասեղանի հետ միաձույլ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Սատիմի փայտից պատրաստեց խունկ ծխելու սեղանը։ Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրներն իրենից էին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 37:25
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Ուստի և կարող է իր միջոցով Աստծուն մոտեցողներին մեկընդմիշտ փրկել, քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար։


Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրավունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում։


Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։


Երբ Ոզիասը հզորացավ, այնքան մեծամտացավ, որ անխուսափելի դարձավ նրա կործանումը։ Նա անիրավություն գործեց Տիրոջ՝ իր Աստծու դեմ. մտավ Տիրոջ տաճարը և խունկ ծխեց խնկի սեղանի վրա։


Խունկ ծխելու ոսկե սեղանը կտեղավորես Ուխտի տապանակի առաջ։ Քողե վարագույր կանցկացնես Վկայության խորանի դռանը։


որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։


զոհարաններն ու սեղանը և ողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ողջ սպասքը,


Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը։


Մաքուր ոսկով պատեց այն, ինչպես նաև դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջյուրավոր անկյունները։


խնկարկության սեղանն ու նրա լծակները, օծության յուղը, բաղադրյալ խունկը, խորանի դռան վարագույրը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ