ԵԼՔ 37:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ18 Վեց ճյուղեր էին բաժանվում նրա երկու կողմերից. երեք ճյուղը՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղը՝ աշտանակի մյուս կողմից։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ18 Դրա կողքերից դուրս էին գալիս վեց ճյուղեր. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։ Տես գլուխը |
Ձույլ ոսկուց պատրաստեց լույսի աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի թևերը։ Աշտանակի թևերից բաժանվում էին ճյուղերը. երեքը՝ մի կողմից, և երեքը՝ մյուս կողմից՝ իրար հավասար։ Ձույլ ոսկուց պատրաստեց նաև աշտանակի ընկուզաձև ծայրեր ունեցող լուսակալներն ու ճրագակալները, որոնց վրա ճրագամաններն են դրվում, և աշտանակի լուսակալի գլխին յոթերորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրվում, ձույլ ոսկուց էր։ Մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակի վրա գտնվող յոթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները։ Քանդակազարդ արեց աշտանակը՝ բունն ու նրա թևերն ու ճյուղերը։ Հղկված պատրաստեց աշտանակը, բունը և նրա ճյուղերը։ Սկահակները, գնդիկներն ու շուշանաձև ծաղիկները միաձույլ էին։