Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 35:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Աստված նրան լցրել է ամեն ինչի համար անհրաժեշտ աստվածային իմաստության ոգով, հանճարով և գիտությամբ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Նա նրան լցրեց Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամեն ճարտարությամբ,

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 35:31
13 Խաչաձեւ Հղումներ  

քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։


որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տյուրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հյուսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ և քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հոր՝ իմ Տեր Դավթի վարպետների հետ, կկարողանա անել այն բոլոր գործերը, որ կհանձնարարես իրեն։


որի մեջ պահված են գիտության ու իմաստության բոլոր գանձերը։


Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծու արդարությամբ, որով և ուրախ ես լինելու։


Դու կխոսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստության հոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնի սրբազան հանդերձանքը պատրաստեն, որ դրանք սրբացնեմ և դրանցով նա քահանայության պաշտոն կատարի ինձ համար։


Եվ լցրի նրան աստվածային իմաստության հոգով, հանճարով և գիտությամբ՝ ամեն մի գործի համար՝


Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Աստված անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն՝ Բեսելիելին։


որպեսզի նա ամեն գործ կատարի հմտությամբ. մշակի ոսկին, արծաթն ու պղինձը,


Եվ նրանց իմաստուն մտքով ու խելամտությամբ լցրեց, որպեսզի կատարեն սրբարանի բոլոր գործերը. հյուսեն ու ասեղնագործեն կապույտ, ծիրանի ու կարմիր ներկված թելերով կտորներ ու բեհեզ, նկարեն ու քանդակեն»։


Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ