Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 34:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Տերն իջավ ամպով, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Տերն ամպով իջավ, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, և կանչեց իր անունը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:5
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց. «Ես քո առաջ ցույց կտամ իմ փառքը և քեզ կհայտնեմ իմ անունը՝ Տեր. կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, և կգթամ նրան, ում գթալու եմ»։


Տերն իջավ ամպով, խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրայի ոգուց և դրեց յոթանասուն ավագների վրա։ Երբ ոգին հանգչեց նրանց վրա, նրանք մարգարեացան բանակում, բայց չշարունակեցին։


Երբ Մովսեսը մտնում էր խորանը, ամպի մի սյուն էր իջնում ու կանգնում խորանի դռանը, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։


Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։


Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։


Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր զորություններ, Պաշտոնյանե՛ր և նրա կամքը կատարողնե՛ր։


որովհետև կանչել եմ Տիրոջ անունը։ Օրհնությո՛ւն առաքեք Տիրոջը՝ մեր Աստծուն,


Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։


Արդ, թող բարձրանա քո ձեռքը, Տե՛ր, ինչպես որ խոսեցիր ու ասացիր,


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես գալու եմ քեզ մոտ ամպի սյունով, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, և նա հավիտյան պիտի հավատա քեզ»։ Մովսեսը ժողովրդի ասածը պատմեց Տիրոջը։


Զգո՛ւյշ եղիր, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։


Տերն ամպի սյան մեջ իջավ և կանգնեց Վկայության խորանի դռանը։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և երկուսով դուրս եկան։


Սամուելն ամեն ինչ պատմեց նրան՝ ոչինչ չթաքցնելով նրանից։ Հեղին ասաց. «Տերը թող անի այն, ինչ բարի է իր համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ