Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 34:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Ապա նրան մոտեցան Իսրայելի բոլոր որդիները, և պատմեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները մոտեցան։ Եվ Մովսեսը պատվիրեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:32
10 Խաչաձեւ Հղումներ  

Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,


Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց,


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։


Որպեսզի դուք հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները, և սուրբ կլինեք ձեր Աստծու առջև,


Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։


«Սրանք են այն հրահանգները, որ պիտի տաս նրանց։


Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։


Երբ Մովսեսն իր խոսքն ավարտեց, երեսը ծածկեց քողով։


Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տերն ասաց, որ պետք է անել.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ