Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 34:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Տերն ասաց Մովսեսին. «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետև այդ խոսքերով եմ ուխտ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Տերն ասաց Մովսեսին. «Այս խոսքերը գրի՛ր քեզ համար, որովհետև այս խոսքերի համաձայն ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:27
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը ջնջելու եմ երկրի վրայից՝ երկնքի ներքո»։


Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։


Նա, վերցնելով Ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Եվ ասացին. «Այն ամենը, ինչ ասել է Տերը, կկատարենք ու կլսենք»։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։


Մովսեսն այս օրենքների բոլոր խոսքերը գրեց մատյանում, այն տվեց քահանաներին՝ Ղևիի որդիներին, որոնք վերցնում էին Տիրոջ Ուխտի տապանակը, և Իսրայելի որդիների ծերերին։


Նա հայտնեց ձեզ իր ուխտը, պատվիրեց պահել տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ