Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 33:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ողջ ժողովուրդը, տեսնելով խորանի դռանը կանգնած ամպի սյունը, ոտքի էր կանգնում, և յուրաքանչյուրը երկրպագում էր իր վրանի դռան մոտից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը վրանի դռան մոտ կանգնած. և ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, ու ամեն մեկը երկրպագություն էր անում իր վրանի դռան մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 33:10
7 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնը ողջ Իսրայելի ժողովրդի ներկայությամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջև, ձեռքերը երկինք տարածեց


Արքան երեսը դարձրեց ու օրհնեց ողջ Իսրայելին, և Իսրայելի ողջ ժողովուրդն այնտեղ էր։


Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։


Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս”։


Աստված առաջնորդում էր նրանց. ցերեկը ամպի սյունով էր ցույց տալիս ճանապարհը, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի նրանց լուսավորի, և գիշեր-ցերեկ գնան։


Երբ Մովսեսը մտնում էր խորանը, ամպի մի սյուն էր իջնում ու կանգնում խորանի դռանը, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։


Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ