Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 30:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Եվ դրանցով յուղագործի արվեստով բաղադրյալ խունկ կպատրաստես, մաքուր, սուրբ գործ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Դրանցից յուղագործի արհեստով բաղադրյալ խունկ կպատրաստես՝ ընտիր, մաքուր ու սուրբ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 30:35
13 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր բոլոր անարյուն ընծաները թող աղով աղվեն. Աստծու ուխտի աղը մի՛ պակասեցրեք ձեր զոհերից. բոլոր ընծաների հետ ա՛ղ մատուցեք։


Կպատրաստես սուրբ օծության յուղ, եփված յուղ ըստ անուշահոտություն պատրաստող վարպետների արվեստի։ Այն սուրբ օծության յուղը թող լինի։


Իսկ Մարիամը, մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբում էր նրա ոտքերը։ Տունը լցվեց յուղի բուրմունքով։


Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։


Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Արքան տարավ ինձ Իր սենյակը։ Ցնծանք և ուրախ լինենք քեզանով և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Ուղղությունը սիրեց քեզ։


Սիրտը զվարճանում է յուղով, խնկով և գինով, և հոգին թոթափվում է տրտմությունից։


Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ անուշաբույր նյութեր. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ։ Դրանք թող քաշով իրար հավասար լինեն։


Դրանք կմանրացնես և կդնես Վկայությունների դիմաց՝ Վկայության խորանի մեջ, որտեղից պիտի երևամ քեզ։ Այդ խունկը սրբություն թող լինի ձեզ համար։


Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։


Նա թող առնի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանից վերցված վառված ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ և տանի վարագույրից ներս։


Սադովկ քահանան յուղով լի եղջյուրն առավ խորանից և օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։


Քահանաների որդիներից ոմանք էլ անուշահոտ յուղ եփողներ և խունկ պատրաստողներ էին։


Գիշերը բարձրացրե՛ք ձեր ձեռքերը Դեպի սրբարան Եվ օրհնեցե՛ք Տիրոջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ