Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 30:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Կպատրաստես սուրբ օծության յուղ, եփված յուղ ըստ անուշահոտություն պատրաստող վարպետների արվեստի։ Այն սուրբ օծության յուղը թող լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Դրանով սուրբ օծության յուղ կպատրաստես՝ յուղագործի արհեստով բաղադրված։ Դա սուրբ օծության յուղ կլինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 30:25
18 Խաչաձեւ Հղումներ  

Նա վարպետ յուղագործների նման պատրաստեց օծության սուրբ յուղը և բաղադրյալ խունկը։


Քահանաների որդիներից ոմանք էլ անուշահոտ յուղ եփողներ և խունկ պատրաստողներ էին։


Կվերցնես օծության յուղը, կօծես խորանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է. կսրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետև դրանք սուրբ կլինեն։


Գիշերը բարձրացրե՛ք ձեր ձեռքերը Դեպի սրբարան Եվ օրհնեցե՛ք Տիրոջը։


Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 44(45).6-7)։


ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։


Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։


Կվերցնես զոհասեղանի վրա գտնվող արյունից ու օծության յուղից և կցանես Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա, որպեսզի սրբագործվեն ինքն ու իր զգեստները, նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։


սրբարանի հինգ հարյուր սիկղ հիրիկ և մեկ հիմեն ձիթապտղի ձեթ։


Այն մարդու մարմինը օծելու համար թող չօգտագործվի։ Ձեզ համար նույն բաղադրությամբ նման բան չպատրաստեք, որովհետև դա սրբություն է և ձեզ համար սրբություն էլ թող մնա։


Եվ դրանցով յուղագործի արվեստով բաղադրյալ խունկ կպատրաստես, մաքուր, սուրբ գործ։


խնկարկության սեղանն ու նրա լծակները, օծության յուղը, բաղադրյալ խունկը, խորանի դռան վարագույրը,


«Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց հանդերձանքը ու օծության յուղը, մեղքերի քավության զվարակը, երկու խոյերն ու բաղարջ հացերի զամբյուղը


Մովսեսը, վերցնելով օծության յուղից,


Սատկած ճանճերն ապականում են անուշահոտ յուղերը։ Սակավ իմաստությունն ավելի հարգի է, քան մեծ, բայց անմիտ փառքը։


Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։


Սադովկ քահանան յուղով լի եղջյուրն առավ խորանից և օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ