ԵԼՔ 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ17 Ասում եմ, հանելու եմ ձեզ եգիպտացիների՝ չարչարանքի երկրից դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, գերգեսացիների, խևացիների ու հեբուսացիների երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում”, Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ17 և ասացի. "Դուրս հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքից և տանեմ դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում"”։ Տես գլուխը |
Քանի որ իսրայելացիները քառասուներկու [𝕸 քառասուն] տարի շրջեցին անապատում, Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկները, որոնք չէին հնազանդվել Աստծու պատվիրաններին, մահացել էին։ Նրանց համար Տերը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա նրանց, մի երկիր, որ կաթ և մեղր է բխեցնում։