ԵԼՔ 29:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ41 Երկրորդ գառը կզոհես երեկոյան այնպես, ինչպես առավոտյան զոհված գառը՝ բերելով նույն ընծաները՝ որպես անուշահոտ ընծա Տիրոջ համար։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ41 Մյուս գառը կզոհես երեկոյան դեմ. առավոտյան հացի ընծայի պես և նրա հեղելու ընծայի պես՝ որպես կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն Տիրոջ համար։ Տես գլուխը |
Աքազ արքան պատվեր տվեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրա պետք է մատուցես առավոտյան ողջակեզը և երեկոյան զոհաբերությունը, արքայի ողջակեզն ու նրա զոհաբերությունները, երկրի ժողովրդի ողջակեզները, զոհաբերություններն ու ընծաները։ Բոլոր ողջակեզների ու զոհաբերությունների արյունը նրա վրա պետք է թափես, իսկ պղնձե զոհասեղանն իմ տրամադրության տակ պետք է լինի առավոտյան»։