Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 29:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպով և աջ զիստը։ Դա նվիրագործման կիզակետն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ զիստը (որովհետև դա քահանայի ձեռնադրության համար մորթված խոյն է),

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 29:22
14 Խաչաձեւ Հղումներ  

Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի տակի բլթակը և երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրա։


Կվերցնես զոհասեղանի վրա գտնվող արյունից ու օծության յուղից և կցանես Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա, որպեսզի սրբագործվեն ինքն ու իր զգեստները, նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։


Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ,


Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։


Քահանան թող վերցնի մի գառը և մատուցի այն իբրև հանցանքի զոհ, վերցնի նաև մեկ գավաթ ձիթայուղը և որպես ընծա մատուցի Տիրոջ առջև։


Փրկության զոհից Տիրոջը ընծա թող մատուցեն ճարպը, ողնաշարը՝ զիստերով հանդերձ, փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը,


Թող հանի նրա ամբողջ ճարպը, դմակը, փորի ողջ ճարպաթաղանթը և փորոտիքի ամբողջ ճարպը,


Այս է կարգը ողջակեզի, անարյուն զոհի, մեղքերի քավության, հանցանքի, նվիրագործման ու խաղաղության զոհերի,


Նաև զվարակի ու խոյի ճարպն ու դմակը, փորի թաղանթի ճարպը, երկու երիկամները՝ ճարպով հանդերձ, լյարդի բլթակը


Եվ կուրծքն ու աջ թևը նվիրաբերեց Տիրոջ առջև, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։


Ինչպես որ քեզ են պատկանում կուրծքն ու աջ թևը, նույնպես միսը թող քեզ պատկանի։


Խոհարարը եփեց իր մոտ եղած ազդրը և ինչ որ կար նրա հետ, և դրեց Սավուղի առջև։ Սամուելը Սավուղին ասաց. «Ահա քեզ համար էր պահված, առջևդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայություն լինի ժողովրդի առաջ, և կե՛ր»։ Այդ օրը Սավուղը կերավ Սամուելի հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ