Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և իր մատով մեկ առ մեկ քսեց զոհասեղանի եղջյուրներին՝ սրբագործելով զոհասեղանը։ Մնացած արյունը թափեց զոհասեղանի խարսխին։ Այսպես սրբագործեց զոհասեղանը, որպեսզի նրա վրա քավության զոհ մատուցի։
Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին և մորթի այն Վկայության խորանի դռան մոտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան ողջակեզի զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
Մյուս գառը թող մորթի այն վայրում, որտեղ մորթում են ողջակեզն ու մեղքի զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Որովհետև մեղքի զոհը և հանցանքի զոհը նույն կերպ են արվում և պատկանում են քահանային և ամենասուրբ զոհ են։