Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 28:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Այն կամրացնես նրբահյուս կապույտ ժապավենի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Այն կանցկացնես մի կապույտ ժապավենի վրա, որպեսզի խույրի վրա դրվի. խույրի վերևի մասում՝ առջևի կողմից լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 28:37
10 Խաչաձեւ Հղումներ  

Լանջապանակի ու եփուդի օղակների միջով կապույտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացվեն իրար այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և եփուդից չառանձնանա։


«Պատմուճան կպատրաստես ամբողջությամբ կապույտ թելով հյուսված կտավից։


Մաքուր ոսկուց թիթեղ կպատրաստես և դրա վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում, “Ընծայված Տիրոջը” կփորագրես։


Դա կկապես Ահարոնի գլխին դրվող խույրի ճակատին։ Ահարոնը թող իր վրա վերցնի այն բոլոր մեղքերը, որ Իսրայելի որդիները կգործեն սուրբ բաներ ընծայաբերելու ժամանակ։ Դա միշտ Ահարոնի ճակատին պետք է լինի, որպեսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։


Այս է այն հանդերձանքը, որ նրանք պիտի պատրաստեն. լանջապանակը, պատմուճանը, եփուդը՝ ուսերի և լանջի համար, բեհեզյա շապիկը, խույրը և գոտին։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։


Խույրը կդնես նրա գլխին, իսկ ոսկյա սուրբ թիթեղը կդնես խույրի ճակատին։


Նրա գլխին դրեց խույրը, խույրի ճակատին ամրացրեց ոսկյա սուրբ թիթեղը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


և մաքուր խո՛ւյր դրեք դրա գլխին»։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին ու հագուստներ հագցրին նրան։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր,


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ սերնդեսերունդ իրենց հագուստների քղանցքներին ծոպեր անեն, և քղանցքների ծոպերին կապույտ ժապավեն դնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ