Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 26:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ամեն մի վարագույրի երկարությունը պետք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսերը նույնը պետք է լինեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Բոլոր վարագույրները նույն չափսի պետք է լինեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 26:2
6 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Դավիթը բնակվեց իր տանը, Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ մայրի փայտից կառուցված իմ տանը, իսկ Տիրոջ Ուխտի տապանակը վրանի տակ է»։


արքան Նաթան մարգարեին ասաց. «Ահավասիկ ես բնակվում եմ եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը վրանի մեջ է դրված»։


նրանք թող կրեն խորանի տանիքը, Վկայության խորանը, արտաքին վարագույրները, խորանի վրա գցվող կապույտ ծածկոցը, Վկայության խորանի դռան վարագույրը,


«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։


Հինգ վարագույրները պետք է միացած լինեն իրար։ Իրար պետք է միացած լինեն նաև մյուս հինգ վարագույրները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ