Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եթե կրակը փշերն այրելով տարածվի ու այրի մեկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա կրակ անողը թող վնասը հատուցի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եթե մեկը արտում կամ այգում արածեցնի՝ թույլ տալով, որ իր անասունն ուրիշի արտում արածի, ապա իր արտի ամենալավից և իր այգու ամենալավից պիտի հատուցի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 22:5
7 Խաչաձեւ Հղումներ  

Զուր ու պարապ տեղն է նա հարստություն վաստակել, քանի որ չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպես չծամվող ու չկտրտվող կարծր բան,


Իսկ եթե պահ տրված անասունին մի գազան է հոշոտել, որպես ապացույց նա թող բերի անասունի լեշը և վնասը չհատուցի։


Իսկ եթե նա բռնվի, և գողոնը՝ արջառ, էշ կամ ոչխար, իր ձեռքում լինի, կրկնակի թող հատուցի։


փոսի տերը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լեշը թող իրենը լինի։


Եթե մեկն իր անասունն արածեցնելիս թույլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի։ Իսկ եթե հանդը փչացրել է ամբողջությամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատվածով։


Եթե մեկը մի մարդու արծաթ կամ որևէ այլ իր տա պահելու, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, թող կրկնակին հատուցի,


Արդյո՞ք տարար մեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում, և այնտեղ մեզ անդաստաններ ու այգինե՞ր տվեցիր որպես ժառանգություն։ Եթե անգամ մեր աչքերը հանես, քեզ մոտ չենք գա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ