Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 21:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Եթե մեկը հարվածի իր ստրուկի կամ իր աղախնու աչքին ու կուրացնի նրան, ապա թող նրան ազատ արձակի իր վնասված աչքի փոխարեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եթե մեկը հարվածի իր ծառայի աչքին կամ աղախնի աչքին և կուրացնի, ապա աչքի փոխարեն ազատ թող արձակի նրան։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 21:26
14 Խաչաձեւ Հղումներ  

Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ։ Իմացե՛ք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։


Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։


Սաղմո՛ս երգեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, Նրա գործերի մասին պատմե՛ք հեթանոսների մեջ։


Այժմ մեր մարմինները նույնն են, ինչ որ մեր եղբայրներինը, և մեր որդիները՝ ինչպես նրանց որդիները. ստիպված ենք մեր որդիներին տալ ծառայության, իսկ մեր դուստրերը բռնության են մատնված և մեր ձեռքում նրանց փրկելու ոչ մի հնարավորություն չկա»։


աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։


Եթե մեկը գավազանով հարվածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, և սա մեռնի նրա հարվածից, ապա տերը վրեժխնդրության պիտի ենթարկվի դատաստանով,


խարանի դիմաց՝ խարան, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված։


Եթե ջարդի իր ստրուկի կամ աղախնու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրան թող ազատ արձակի»։


աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ