ԵԼՔ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ20 Եվ նա ասաց իր դուստրերին. «Որտե՞ղ է, որտե՞ղ թողեցիք այդ մարդուն։ Արդ, կանչե՛ք նրան, որ մեզ հետ հաց ուտի»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ20 Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք. կանչե՛ք նրան, որ հաց ուտի»։ Տես գլուխը |
Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։