24 Մովսեսն անսաց իր աներոջ ասածին և արեց այն ամենը, ինչ նա ասաց իրեն։
24 Մովսեսն անսաց իր աներոջ խոսքին և նրա բոլոր ասածներն արեց։
Աչքը չի կարող ձեռքին ասել, թե՝ «Ինձ պետք չես», ոչ էլ գլուխը՝ ոտքերին, թե՝ «Ինձ պետք չեք»։
Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։
Եզրասը, վեր կենալով, երդվեցրեց քահանաների և ղևտացիների ցեղերի առաջնորդներին և ողջ Իսրայելին, որ կվարվեն այս երդումի համաձայն։
Եղամի որդի Եղեայի որդի Հեքոնիան պատասխան տվեց և ասաց Եզրասին. «Մենք մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և այս երկրի այլազգիներից կին առանք, և այսօր այս անօրենություններն Իսրայելի մեջ են։
Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, և Աստված քեզ հետ կլինի։ Աստծու մոտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը և մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։
Եթե այս բանն անես, Աստված կզորացնի քեզ, և կկարողանաս տոկալ, և ողջ ժողովուրդը խաղաղությամբ կվերադառնա իր տեղը»։
Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։
Այն ժամանակ ես ձեզ ասացի. “Ես միայնակ չեմ կարող պատասխանատու լինել ձեր բոլորի համար։