Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 18:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Մադիամի քուրմ Հոթորը՝ Մովսեսի աները, լսեց այն ամենի մասին, ինչ Տերն արել էր Մովսեսին ու Իսրայելին՝ իր ժողովրդին. քանի որ Տերը Իսրայելին հանել էր Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Մովսեսի աները՝ Մադիամի քուրմ Հոթորը, իմացավ այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին և Իսրայելի իր ժողովրդին, որ Տերը Իսրայելին հանեց Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 18:1
33 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։


Մադիանացիների քուրմը յոթ դուստր ուներ, որոնք արածեցնում էին իրենց հոր հոտերը։ Նրանք եկել էին ջուր հանելու, որպեսզի լցնեն ավազանները՝ իրենց հոր ոչխարներին ջուր տալու համար։


Եվ երբ եկան ու հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված նրանց հետ ինչքան բաներ արեց և թե ինչպես հեթանոսների առաջ հավատի դուռը բացեց։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։


Թող ասեն Տիրոջ փրկյալները, Որոնց ազատեց թշնամու ձեռքերից։


Շատ անգամ փրկեց նրանց, Բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով Եվ ընկճվեցին իրենց անօրենության մեջ։


Մեր հարևանների և մեր դրացիների համար Նախատինք ու ծաղրուծանակ դարձանք մենք։


Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության. օրհնություն սիրելիի համար


Ա՛ռ քո զենքն ու զրահը և հասի՛ր օգնության,


Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները հանուն Տիրոջ՝ քո Աստծու, որովհետև լսեցինք նրա անունը և այն, ինչ նա արել է Եգիպտոսում,


քանի որ մենք լսել ենք, թե Տերն ինչպե՛ս Կարմիր ծովն ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհովնին և Օվգին, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, որոնց սպանեցիք։


Չեմ համարձակվում խոսել այն, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով,


Ամբողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասի ու Պողոսի պատմելը, թե Աստված նրանց ձեռքով ինչքան նշաններ և զարմանալի գործեր արեց հեթանոսների մեջ։


Նրանք ինձ համար ուրախություն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան աշխարհի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բարի բաների մասին, որ ես անելու եմ նրանց համար, երկյուղ պիտի կրեն ու դառնանան նրանց համար կատարած իմ բոլոր բարիքների և խաղաղության պատճառով»։


Տեսնենք քո ընտրյալների քաղցրությունը, Ուրախանանք քո ազգի ուրախությամբ Ու փառավորվենք քո ժառանգությամբ։


Կինեցի Քաբերը, բաժանվելով Մովսեսի աներ Հովբաբի որդի Կինեի որդիներից, իր վրանը կանգնեցրեց Հանգստացողների կաղնու մերձակայքում՝ Կադեսի մոտ։


Մովսեսն իր աներոջ՝ մադիանացի Ռագուելի որդուն՝ Հովբաբին ասաց. «Ահա մենք շարժվում ենք դեպի այն երկիրը, որ Աստված խոստացավ տալ մեզ։ Արի՛ մեզ հետ, և քեզ բարիք կանենք, որովհետև Տերը Իսրայելին բարիքներ է խոստացել»։


Մովսեսը վերադարձավ Հոթորի՝ իր աներոջ մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»։


Եվ Մովսեսը բնակվեց այդ մարդու մոտ, և սա իր դուստր Սեպփովրային կնության տվեց Մովսեսին։


Աղջիկները եկան Ռագուելի՝ իրենց հոր մոտ։ Նա նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եղավ, որ այսօր արևը մայր չմտած՝ եկաք»։


Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։


Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ