Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 16:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Մովսեսն ասաց. «Ահա թե ի՛նչ հրամայեց Աստված. “Մի ամանի մեջ մեկ չափ մանանա՛ լցրեք և այն պահե՛ք ձեր սերունդների համար, որպեսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տերը ձեզ հանեց եգիպտացիների երկրից”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Մովսեսն ասաց. «Այս է Տիրոջ հրամանը. “Դրանից լցրե՛ք մի օմեր, որ պահվի ձեր սերունդների համար, որպեսզի տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեցի անապատում՝ ձեզ Եգիպտոսի երկրից հանելիս”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 16:32
11 Խաչաձեւ Հղումներ  

Տեսնենք քո ընտրյալների քաղցրությունը, Ուրախանանք քո ազգի ուրախությամբ Ու փառավորվենք քո ժառանգությամբ։


Եվ այս է Տիրոջ պատվերը. “Յուրաքանչյուր ոք դրանցից թող հավաքի այնքան, որքան անհրաժեշտ է՝ ըստ ձեր ընտանիքների շնչերի թվի։ Հավաքե՛ք ըստ յուրաքանչյուր վրանում գտնվող մարդկանց թվի”»։


Եվ Իսրայելի որդիները դրա անունը դրեցին մանանա։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ուներ։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի ոսկե սափո՛ր վերցրու, դրա մեջ մեկ չափ մանանա՛ լցրու և դի՛ր Աստծու առաջ՝ ձեր սերունդների համար պահելու»։


Բայց այս բանը պատվիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին, և ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար”։


մարդկանց ապականությունից։ Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով. նրանց համար կլինեմ մեկի պես, որ կապտակի նրա ծնոտին. կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։


Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. ա՛յս արեք իմ հիշատակի համար»։


Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։


որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ