Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իրեն պետք եղածի չափ։ Եվ երբ արևը տաքացնում էր, այն հալվում էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իր ուտելու չափ։ Երբ արևը տաքացնում էր, հալվում էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 16:21
8 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն ոմանք Մովսեսին չլսեցին. դրանից ավելցուկ մնաց առավոտյան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Եվ Մովսեսը զայրացավ նրանց վրա։


Իսկ վեցերորդ օրը հավաքեցին պետք եղածի կրկնապատիկը՝ ամեն մեկի համար երկուական բաժին։ Եվ ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին ու պատմեցին Մովսեսին։


Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։


Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։


որովհետև Աստված ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ և փրկության օրը օգնեցի քեզ» (Ես. 49.8)։ Ահա հիմա ընդունելի ժամանակն է, ահա հիմա փրկության օրն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ