Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 16:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Սակայն ոմանք Մովսեսին չլսեցին. դրանից ավելցուկ մնաց առավոտյան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Եվ Մովսեսը զայրացավ նրանց վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Բայց Մովսեսին չլսեցին, այլ ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ. որդնոտեց ու հոտեց։ Մովսեսը բարկացավ նրանց վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 16:20
13 Խաչաձեւ Հղումներ  

Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։


Թե բարկանաք, չմեղանչե՛ք (Սաղ. 4.4). արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի,


Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.


Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։


Երբ Հիսուսը տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թողե՛ք՝ այդ մանուկներն ինձ մոտ գան, և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։


Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։


«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են,


Մովսեսը շատ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց զոհերին, որովհետև նրանցից ոչ մի լավ բան չեմ տեսել և նրանցից ոչ մեկին վատ բան չեմ արել»։


Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր։


Եվ Մովսեսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչև առավոտ դրանից ավելցուկ չթողնի»։


Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իրեն պետք եղածի չափ։ Եվ երբ արևը տաքացնում էր, այն հալվում էր։


Եվ դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը, և այն չնեխեց ու չորդնոտեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ