Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 15:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Եվ եկան հասան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր ու յոթանասուն արմավենի։ Եվ բանակեցին այնտեղ՝ ջրի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ եկան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 15:27
7 Խաչաձեւ Հղումներ  

Նա ինքը ծովի վրա գցեց հիմքերը երկրի Եվ այն հաստատեց գետերի վրա։


Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Եղիմից չվեց ու եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի ու Սինայի միջև, եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։


Ուրախությամբ ջո՛ւր առեք փրկության աղբյուրներից։


Գետի մոտերքը՝ ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու նրա շուրջը, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու։ Հենց սկզբից էլ դալար ճյուղեր են արձակելու, որովհետև գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս։ Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերևը՝ բուժիչ»։


Մեկնեցին Դառն աղբյուրների մոտից և եկան Եղիմ։ Եղիմում ջրի տասներկու աղբյուր կար և արմավի յոթանասուն ծառ։ Նրանք բանակեցին այնտեղ՝ ջրի մոտ։


իսկ գետի եզերքին՝ երկու ափերին, կար կենաց ծառը, որ տասներկու պտուղ էր տալիս. ամսեամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևն ազգերի բուժման համար էր։


Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը, Աստված նրանց աչքերից կսրբի արցունքի ամեն մի կաթիլ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ