«Մի՛ ուրախացեք, ո՛վ այլազգիներ բոլոր, ձեզ հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից՝ թևավոր օձեր։
և այս երկրի բոլոր բնակիչները հասու են դարձել, որ դու, Տե՛ր, այս ժողովրդի մեջ ես, դեմ հանդիման երևում ես ինձ, Տե՜ր, և քո ամպը նրանց վրա է, և ցերեկը սյունակերպ ամպի մեջ գնում ես նրանց առաջից, իսկ գիշերը՝ հրե սյան նման։
Նա պատգամավորներ ուղարկեց Բաղաամի՝ Բեովրի որդու մոտ, Փաթուրն քաղաքը, որ գետեզրին է, իր ազգակիցների երկիրը, որպեսզի կանչի նրան՝ ասելով. «Ահա մի ժողովուրդ է ելել Եգիպտոսից, որ ծածկել է երկրի երեսը և իջևանել իմ մոտակայքում։
նրանք խիստ զարհուրեցին, որովհետև գիտեին, որ Գաբավոնը մեծ քաղաք է, ինչպես որևէ թագավորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։
Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, և մեզնից ոչ մեկի մեջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, Աստված է երկնքում՝ վերևում, և երկրի վրա՝ ներքևում։
Նրանք պատասխան տվեցին և ասացին Հեսուին. «Մեզ լուր հասավ, որ Տերը՝ քո Աստվածը, իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տա և մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից և այդ բանն արեցինք։