Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Խոսի՛ր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասներորդ օրը ամեն մարդ թող մի գառ առնի իր ընտանիքի համար՝ ամեն մի տան համար մի գառ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Խոսե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասին ամեն մեկն իր համար թող մի գառ առնի, ամեն մի տունը՝ մեկ գառ, ըստ իրենց հայրերի ընտանիքի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 12:3
26 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նա ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի ոչխարի մասին, որդյա՛կ»։ Նրանք երկուսով միասին գնացին


Աբելը նույնպես ընծա բերեց՝ իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից։ Աստված ընդունեց Աբելին ու նրա ընծաները,


Եվ Հովսիան սկսեց ժողովրդի որդիներին և ամենքին, որ այնտեղ էին գտնվում, խոյեր, գառներ և մատաղ այծերի նոխազներ տալ՝ բոլորն էլ զատկի համար։ Այդ բոլորը թվով երեսուն հազար էին. նաև երեք հազար զվարակ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։


«Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի։


Մովսեսը կանչեց Իսրայելի որդիների ողջ ավագանուն ու նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մի գա՛ռ առեք և մորթե՛ք զատկի համար։


Եթե մի տանը քիչ են, որ չեն կարող մեկ գառ ուտել, ապա թող կանչեն իրենց հարևանին կամ ընկերոջն այն հաշվով, որ բավարար լինեն գառի համար։


Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի որդիները այն թող մորթեն երեկոյան։


Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։


Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք։ Աստված թող չխոսի մեզ հետ, թե չէ կարող է մեռնենք»։


Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր պատգամները, որ Տերը հայտնել էր Մովսեսին, և Մովսեսը ժողովրդի առաջ ցույց տվեց նշանները։


Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։


Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնմեկերորդ օրը, քաղաքի գրավման տասնչորսերորդ տարում, նույն այդ օրը Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը Տիրոջը ընծա մատուցի հոտերից, արջառ կամ ոչխար թող լինի ձեր ընծան։


Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։


Այդպես կվարվես մեկ զվարակի, մեկ խոյի, մեկ գառան, մեկ ոչխարի կամ այծի դեպքում.


Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։


Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։


Իսկ Հիսուսը Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, և որին մեռելներից հարություն էր տվել։


Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, լսելով, թե Հիսուսը Երուսաղեմ է գալիս,


Մաքրե՛ք, դե՛ն նետեք հին խմորը, որպեսզի նոր ու անթթխմոր զանգված լինեք, ինչպիսին եք արդեն, քանի որ Քրիստոսը՝ մեր Զատկի գառը, մորթվեց։


Առավոտյան ամենքդ հավաքվե՛ք ըստ ձեր ցեղերի։ Այն ցեղը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տներով, և այն տունը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք այրերով,


որպեսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անուններն աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։


Սամուելն առավ մի ծծկեր գառնուկ և ողջ ժողովրդի հետ նրան ողջակեզ մատուցեց Տիրոջը, Իսրայելի համար կանչեց Տիրոջը՝ Աստծուն, և Տերը լսեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ