Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 10:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան. մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետև Տիրոջը՝ մեր Աստծուն, դրանցից պիտի զոհ մատուցենք։ Մինչև մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհաբերենք Տիրոջը՝ մեր Աստծուն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Մեր հոտերն էլ մեզ հետ պիտի գնան. դրանցից մի կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև դրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն զոհելու համար։ Մինչև այնտեղ գնալը մենք չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհենք Տիրոջը»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 10:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։


Եվ ոչ միայն արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլև իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա նաև մեզ՝ Աստծու կամքով։


Այն օրը ձիու սանձերի վրա կլինի Տիրոջ Սրբությունը։ Եվ կաթսաները՝ Տիրոջ տան մեջ, կլինեն որպես տաշտեր զոհասեղանի առջև։


Նրանք խոյերով ու պատարագներով կգնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնի նրան, որովհետև խույս տվեց իրենցից։


Նրա վաճառքի շահը Տիրոջը պիտի նվիրաբերվի. ոչ թե իրենց անձերի համար պիտի հավաքեն, այլ նրա վաճառքի շահը պիտի պատկանի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի ուտեն, խմեն և ի նշան Տիրոջ հանդեպ իրենց ծառայության՝ ուրախ լինեն։


Քո արդար վաստակից Տիրոջը պատվի՛ր և քո արդար արմտիքից պտո՛ւղ հանիր նրան,


Ձեզ հետ վերցնելով ձեր արջառն ու ոչխարը՝ գնացե՛ք, ինչպես որ ասացիք, բայց ի՛նձ էլ օրհնեցեք»։


Մովսեսն ասաց. «Գնալու ենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու դուստրերով, մեր արջառներով ու ոչխարներով, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու տոնն է»։


Մովսեսն ասաց. «Ողջակիզության ու զոհաբերության անասուններ էլ դու պիտի տաս մեզ, որ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն։


Եվ Տերն արեց այնպես, ինչպես խնդրեց Մովսեսը. շնաճանճերը վերացրեց փարավոնի, նրա պաշտոնյաների ու ժողովրդի վրայից։ Մի շնաճանճ անգամ չմնաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ