Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 8:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Սրանք են այն տոհմերի իշխանները, որ ինձ հետ վերադարձան Բաբելոնի թագավոր Արտաշեսի թագավորության օրոք.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Սրանք են նրանց տոհմապետները և նրանց ազգաբանությունը, որ Բաբելոնի Արտաշես թագավորի թագավորության ժամանակ ինձ հետ վերադարձան։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 8:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Արտաշես թագավորի յոթերորդ տարում շատերն Իսրայելի որդիներից, քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից ու տաճարի սպասավորներից նրա հետ Երուսաղեմ վերադարձան։


Հաստատ որոշումով հրաման տվեցի, որ իմ թագավորության տակ գտնվող Իսրայելի ժողովրդից, քահանաներից և ղևտացիներից բոլոր նրանք, ովքեր կկամենան, թող քեզ հետ վերադառնան Երուսաղեմ։


Նրանց անունները փնտրվեցին ազգահամարի գրքում, բայց չգտնվեցին, ու նրանց զատորոշեցին քահանաներից։


Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։


Քաջ պատերազմողների մեջ տոհմապետների ամբողջ թիվը երկու հազար վեց հարյուր էր։


Նրա եղբայրները՝ երկու հազար յոթ հարյուր հզոր մարդիկ, տոհմերի իշխաններ էին։ Դավիթ արքան նրանց Ռուբենի ու Գադի ցեղերի և Մանասեի կես ցեղի գնդի վերակացու նշանակեց Աստծու և արքայի բոլոր գործերի համար։


Նրանք ևս՝ թե՛ առաջնորդները և թե՛ կրտսերագույնները, իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների նման վիճակ գցեցին Դավիթ արքայի, Սադովկի, Աքիմելեքի և քահանայական ու ղևտական ընտանիքների իշխանների ներկայությամբ։


Սրանք ղևտացիների տոհմերի իշխաններ էին, ամեն մեկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում։


Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։


և այդ բոլոր քաղաքների շուրջը՝ մինչև Բաաղ սփռված նրանց գյուղերը. սրանք են նրանց կալվածքներն ու նրանց սերնդաբանությունը։


Եվ ինձ ողորմություն արեց և պատվեց թագավորի ու նրա խորհրդակիցների և թագավորի բոլոր իշխանների առաջ։ Եվ ես հզորացա, որովհետև Տիրոջ ձեռքը ողջ բարությամբ ինձ հետ էր. հավաքեցի Իսրայելի բոլոր իշխաններին, որ ինձ հետ վերադառնան։


Փանեեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Դանիելը, Դավթի որդիներից՝ Ատտուսը,


Զորաբաբելի հետ վերադարձան Հեսուն, Նեեմիան, Սարեասը, Հռեիլիասը, Մարդոքեոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Հռեումը և Բաանան։ Այս է Իսրայելի որդիների մարդահաշիվը.


Փորոսի որդիները երկու հազար հարյուր յոթանասուներկու հոգի էին,


Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ