ԵԶՐԱՍ 5:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 Այն ժամանակ Սամանասարը եկավ և Տիրոջ՝ Աստծու տաճարի հիմքը գցեց Երուսաղեմում. այն օրվանից շինում ենք, ու դեռ չի ավարտվել”։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 Այդ ժամանակ այս Սասբասարը եկավ և Երուսաղեմում եղող Աստծու տան հիմքը գցեց, և այդ ժամանակից մինչև հիմա կառուցվում է և չի ավարտվել”։ Տես գլուխը |
Նրանց՝ Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը գալու երկրորդ տարվա երկրորդ ամսին Սաղաթիելի որդի Զորաբաբելը, Հովսեդեկի որդի Հեսուն և նրանց եղբայրները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, ովքեր գերությունից Երուսաղեմ էին վերադարձել, գործի անցան և քսան տարեկանից բարձր ղևտացիներին Տիրոջ տան գործերի վրա վերակացուներ կարգեցին։