Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ այս տան արծաթեղեն ու ոսկեղեն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը, Երուսաղեմից վերցնելով, տարել էր իր աստվածների տունը, Կյուրոս թագավորը, վերցնելով արքունի տաճարից, տվեց Սամանասար գանձապահին

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 5:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Նաբուքոդոնոսորն Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը և արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամեն ինչ տարավ Բաբելոն,


Նա Տիրոջ տան սպասքի մի մասը տարավ Բաբելոն ու դրեց Բաբելոնում գտնվող իր տաճարում։


և ասաց նրան. “Այս ողջ սպասքը և հարստությունը վերցրո՛ւ և գնա՛ Երուսաղեմ՝ Տիրոջ տունը, որ այնտեղ է, և այդ հարստությունը տա՛ր և դի՛ր իր տեղը”։


Այն ժամանակ Սամանասարը եկավ և Տիրոջ՝ Աստծու տաճարի հիմքը գցեց Երուսաղեմում. այն օրվանից շինում ենք, ու դեռ չի ավարտվել”։


Եվ Տիրոջ տան հարստությունը՝ արծաթեղեն և ոսկեղեն, որ Նաբուքոդոնոսորը բերել էր Երուսաղեմից՝ Տիրոջ տնից, և դրել Բաբելոնում, հրամայեց դուրս հանել, որպեսզի տանեն Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը, ու դնեն իր տեղում՝ Աստծու տանը, որտեղ էր նախօրոք»։


Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։


Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։


Դահճապետն առավ նաև կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. որը ոսկի էր, վերցրեց իբրև ոսկի, որն արծաթ էր՝ իբրև արծաթ։


Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛.


Եվ Տերն արթնացրեց Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու ոգին, Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու ոգին և ժողովրդի բոլոր մնացորդների ոգին. և մտնում և իրենց Աստծո՝ Ամենակալ Տիրոջ տանը գործ էին անում։


«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն, Հեսուին՝ Հովսեդեկ քահանայապետի որդուն, և ժողովրդի բոլոր մնացորդներին.


«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն. “Դարձյալ շարժում եմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը.


Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ