Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն և Իսրայելի տոհմերի մնացած իշխանները նրանց ասացին. «Մեզ վայել չէ ձեզ հետ միասին շինել Տիրոջ՝ մեր Աստծու տունը. մենք ինքներս կկառուցենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, ինչպես որ մեզ հրամայել է պարսից Կյուրոս թագավորը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ Զորաբաբելը, Հեսուն և Իսրայելի մյուս տոհմապետներն ասացին նրանց. «Ձեզ և մեզ վայել չէ միասին կառուցել մեր Աստծու տունը. մենք պետք է մենակ շինենք Իսրայելի Տեր Աստծու համար, ինչպես որ մեզ պատվիրել է պարսից արքան՝ Կյուրոս թագավորը»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 4:3
16 Խաչաձեւ Հղումներ  

Ես պատասխան տվեցի նրանց և ասացի. «Երկնքի և երկրի Աստվածը հաջողություն տվեց մեզ, մենք նրա սուրբ ծառաներն ենք և շինում ենք այս քաղաքը, իսկ դուք Երուսաղեմում բաժին, հիշատակ և իրավունք չունեք»։


Քեզ դրա մեջ մաս և բաժին չկա, քանի որ քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։


«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։


Իմ ծառա Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր,


Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։


Պարսից արքա Կյուրոսի թագավորության առաջին տարում՝ Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքի կատարվելուց հետո, Տերը զարթնեցրեց Պարսից Կյուրոս արքայի հոգին, և նա պատվիրեց իր ամբողջ թագավորության մեջ գրավոր հրովարտակ ծանուցել՝ ասելով.


Սամարացի կինը նրան պատասխանեց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում» (որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք չէին շփվում)։


Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.


«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։


Նրանց՝ Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը գալու երկրորդ տարվա երկրորդ ամսին Սաղաթիելի որդի Զորաբաբելը, Հովսեդեկի որդի Հեսուն և նրանց եղբայրները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, ովքեր գերությունից Երուսաղեմ էին վերադարձել, գործի անցան և քսան տարեկանից բարձր ղևտացիներին Տիրոջ տան գործերի վրա վերակացուներ կարգեցին։


Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ