Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Ապա թագավորը պատասխան ուղարկեց Հռեում կառավարչին ու Սամսա գրչին, Սամարիայում բնակվող նրանց մյուս ծառայակիցներին ու մնացածներին, որ բնակվում էին գետի այն կողմում, և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Թագավորը պատգամ ուղարկեց Հռեում խորհրդապետին և Սամսա ատենադպրին ու նրանց մյուս ընկերներին, որ բնակվում էին Սամարիայում, և մնացածներին, որ Գետի այն կողմում էին.

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 4:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։


«Կլավդիաս Լյուսիասից գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜ւյն։


Որ տունը մտնեք, նախ ասե՛ք. “Խաղաղությո՜ւն այս տանը”.


«Թագավորների թագավոր Արտաշեսը՝ Եզրասին՝ Տիրոջ՝ երկնքի Աստծու օրենքի դպրին։


ամենայն խաղաղություն են մաղթում Դարեհ թագավորիդ։


Նամակը Արտաշեսի օրոք գրեցին Միթրիդատը, Տաբեեղը և նրա մյուս հարկահան ծառայակիցները ասորերեն, և որը թարգմանեց


Արդ մենք քեզ տեղեկացրինք, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի և սրա պարիսպները կանգնեցվեն, դու խաղաղություն չես ունենա»։


Երբ ձեր կողմից ինձ մոտ ուղարկված հարկահանը, իմ առջև գալով, տեղեկացրեց ինձ ամեն ինչ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ