Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Կյուրոս թագավորն էլ բերել տվեց Տիրոջ տաճարի ողջ սպասքն ու կահքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմից և ի պահ հանձնել իր աստվածների տանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ Կյուրոս թագավորը դուրս հանեց Տիրոջ տան անոթները, որ Երուսաղեմից տարել էր Նաբուգոդոնոսորը և դրանք դրել էր իր աստծո տանը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 1:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագավորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկե անոթները, որ Իսրայելի Սողոմոն արքան պատրաստել էր տվել Տիրոջ տաճարի համար, ինչպես ասել էր Տերը։


Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։


Նաբուքոդոնոսորն Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը և արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամեն ինչ տարավ Բաբելոն,


Նա Տիրոջ տան սպասքի մի մասը տարավ Բաբելոն ու դրեց Բաբելոնում գտնվող իր տաճարում։


Եվ այս տան արծաթեղեն ու ոսկեղեն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը, Երուսաղեմից վերցնելով, տարել էր իր աստվածների տունը, Կյուրոս թագավորը, վերցնելով արքունի տաճարից, տվեց Սամանասար գանձապահին


Եվ Տիրոջ տան հարստությունը՝ արծաթեղեն և ոսկեղեն, որ Նաբուքոդոնոսորը բերել էր Երուսաղեմից՝ Տիրոջ տնից, և դրել Բաբելոնում, հրամայեց դուրս հանել, որպեսզի տանեն Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը, ու դնեն իր տեղում՝ Աստծու տանը, որտեղ էր նախօրոք»։


«Բաբելոնում վրեժխնդիր պիտի լինեմ Բելից, և ինչ որ նա կուլ տվեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլևս նրա մոտ չեն հավաքվի։ Բաբելոնի պարիսպներն էլ խորտակվեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ