Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 8:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, աչքերովդ դեպի հյուսի՛ս նայիր»։ Աչքերս բարձրացրի դեպի հյուսիսային կողմը, և ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում՝ մուտքի մոտ, որ դեպի արևելք էր նայում, նախանձի կուռքն էր դրված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, աչքերդ բարձրացրո՛ւ դեպի հյուսիս», և ես աչքերս դեպի հյուսիս բարձրացրի. ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում՝ մուտքին, այդ նախանձի կուռքն էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 8:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Ձեռքի նման մի բան պարզեց և իմ գլխի գագաթին դրեց։ Հոգին ինձ բարձրացրեց երկնքի ու երկրի միջև, ինձ աստվածային տեսիլքի մեջ Երուսաղեմ տարավ ու կանգնեցրեց ներսի այն դռան մուտքի մոտ, որ դեպի հյուսիս է նայում, որտեղ գտնվում էր կիրք բորբոքող կուռքը։


Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։


Իրենց պղծությունները դրեցին այն տան մեջ, որը կրում է իմ անունը։


Լսե՛ք այս, բոլո՛ր ազգեր, Ունկնդրե՛ք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում։


Արդարև,- ասում է Տերը,- Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ. իրենց գարշելի աստվածներին կարգեցին իմ անունը կրող տան մեջ, որպեսզի պղծեն այն։


Հետևապես, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- քանի որ իմ սրբությունները պղծեցիք ձեր ամեն տեսակի կուռքերով ու ամեն տեսակի պիղծ պաշտամունքներով, ես էլ կմերժեմ ձեզ, աչքս ձեզ չի խնայի, ոչ էլ ձեզ ողորմություն կանեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ