Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 8:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Վեցերորդ տարում՝ հինգերորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, իսկ Հուդայի երկրի ծերերը նստած էին իմ առաջ։ Այդ ժամանակ Ամենակալ Տիրոջ ձեռքն ինձ վրա հանգչեց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Վեցերորդ տարվա վեցերորդ ամսվա հինգին ես նստած էի տանս, իսկ Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, և այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 8:1
24 Խաչաձեւ Հղումներ  

Յոթերորդ տարում՝ հինգերորդ ամսին, ամսվա տասներորդ օրը, Իսրայելի տան ծերերից մարդիկ եկան՝ Տիրոջից հարցում անելու, ու նստեցին իմ առաջ։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Իսրայելի ծերերից ոմանք ինձ մոտ եկան և իմ առջև նստեցին։


Ուստի խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Իսրայելի տնից ամեն ոք, ով իր կռապաշտական խորհուրդներն իր սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իր աչքի առաջ և գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում,


Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա.


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնմեկերորդ օրը, քաղաքի գրավման տասնչորսերորդ տարում, նույն այդ օրը Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա։


Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. դուրս բերեց ինձ Տիրոջ Հոգով և դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։


Տասներկուերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնհինգերորդ օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Տասնմեկերորդ տարում՝ երրորդ ամսին, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Դարձյալ Եգիպտոսի վերաբերյալ։ Քսանյոթերորդ տարում՝ առաջին ամսին, առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Տասներորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Տասնմեկերորդ տարում՝ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց իններորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա տասներորդ օրը, և ասաց.


Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա հանգչեց ու ինձ ասաց. «Վե՛ր կաց և այն դա՛շտը ելիր, ու այնտեղ քեզ հետ պիտի խոսեմ»։


Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։


Եվ Հոգին ինձ բարձրացրեց, ու հետևիցս մեծ դղրդոցի ձայն լսեցի. ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքը իր երկնային բնակարանում»։


Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։


Թագավորը սգալու է, իշխանը ոչնչանալու է, երկրի ժողովրդի ձեռքերն էլ թուլանալու են. ըստ նրանց բռնած ճանապարհի եմ վարվելու նրանց հետ և ըստ նրանց կայացրած որոշումների եմ վրեժխնդիր լինելու նրանցից։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։


ու ահա տեսնում էի մարդու կերպարանք, մեջքից վար՝ կրակ, մեջքից վեր՝ եթերի տեսքով, սաթի նման։


Երեկոյան՝ մինչև նրա գալը, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր. նա բաց արեց բերանս նախքան առավոտյան նրա՝ ինձ մոտ գալը։ Երբ բերանս բացեցի, այլևս չէի կարող լուռ մնալ։


Դարձյալ Եգիպտոսի վերաբերյալ։ Տասնմեկերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա յոթերորդ օրը, Տիրոջ խոսքն ուղղվեց ինձ ու ասաց.


Տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ