ԵԶԵԿԻԵԼ 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ14 Փողահարե՛ք և ամեն բան պատրաստե՛ք, սակայն չի լինի մեկը, որ պատերազմի գնա, որովհետև բարկություն է իջել նրա բազմության վրա”։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Փող հնչեցրին և ամեն բան պատրաստեցին, բայց պատերազմի գնացող չկա, որովհետև իմ բորբոք բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է։ Տես գլուխը |
Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։