Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Դրա համար Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեր պատճառները գալիս են այն ազգերից, որոնք ձեր շուրջն են, և դուք իմ օրենքներով չընթացաք, իմ իրավունքը չկատարեցիք, այլև ձեր շուրջը գտնվող հեթանոսների իրավունքի համաձայն չգործեցիք”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դուք ավելի խռովարար եք, քան ձեր շրջակայքում եղող ազգերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ըստ ձեզ շրջապատող ազգերի կանոնների իսկ չվարվեցիք»,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 5:7
6 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, որ չարիք գործեն առավել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տերը իսրայելացիների առջևից։


որպեսզի տանջանքներդ ստանաս և անարգվես այն ամենի համար, ինչ կատարել ես՝ ինձ բարկացնելու համար։


Հետևապես, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- քանի որ իմ սրբությունները պղծեցիք ձեր ամեն տեսակի կուռքերով ու ամեն տեսակի պիղծ պաշտամունքներով, ես էլ կմերժեմ ձեզ, աչքս ձեզ չի խնայի, ոչ էլ ձեզ ողորմություն կանեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ