Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 48:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Այդ հատվածը, որ տրվելու է սրբարանին, կունենա քսանհինգ հազար ձողաչափ երկարություն ու տասը հազար ձողաչափ լայնություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Այն բաժինը, որ պիտի նվիրեք Տիրոջը, երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, և լայնությունը տասը հազար պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 48:9
5 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք ուրիշ ժառանգություն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն. Իսրայելի զավակների մեջ նրանց կալվածք թող չտրվի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն։


«Երբ ձեր մեջ հողի՝ իբրև ժառանգության համար վիճակ գցեք ու բաժանեք, այդ հողից Տիրոջ համար առանձնացնելու եք սուրբ տարածք՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ ու տասը հազար ձողաչափ լայնությամբ, այնպես որ բոլոր սահմաններում չորս կողմերից էլ սրբագործված լինի։


Քահանաները այս սուրբ բաժնում կունենան հարավային կողմում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ, արևմուտքում՝ տասը հազար ձողաչափ լայնությամբ, արևելքում՝ տասը հազար ձողաչափ լայնությամբ, իսկ հյուսիսում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ մի մաս։ Այդ մասի մեջտեղում կլինի սրբարանը։


Հուդայի սահմաններից հարավ, արևելքից մինչև արևմուտք, մեկ բաժին կառանձնացվի։ Այդ բաժնի երկարությունը հավասար կլինի մյուս ցեղերի բաժինների երկարությանը, արևելքից մինչև արևմուտք, իսկ լայնությունը կլինի քսանհինգ հազար ձողաչափ։ Այս բաժնում կկառուցվի սրբարանը։


խոսեցին նրանց հետ Սելովում՝ քանանացիների երկրում, և ասացին. «Տերը Մովսեսի միջոցով հրամայել է, որ մեզ բնակվելու համար քաղաքներ և մեր անասունների համար նրանց արոտավայրերը տրվեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ