Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 48:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Հուդայի սահմաններից հարավ, արևելքից մինչև արևմուտք, մեկ բաժին կառանձնացվի։ Այդ բաժնի երկարությունը հավասար կլինի մյուս ցեղերի բաժինների երկարությանը, արևելքից մինչև արևմուտք, իսկ լայնությունը կլինի քսանհինգ հազար ձողաչափ։ Այս բաժնում կկառուցվի սրբարանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Հուդայի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմն այն բաժինը պիտի լինի, որ պիտի նվիրեք. քսանհինգ հազար կանգուն լայն, իսկ երկարությունը՝ արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը՝ ցեղերի բաժիններից մեկի չափ, և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 48:8
13 Խաչաձեւ Հղումներ  

Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայելի Սուրբը բարձրացավ նրա մեջ»։


Դրանից ավելացածը իշխանինը կլինի։ Նույն տեղից քսանհինգ հազար ձողաչափ լայնությամբ մինչև արևելյան կողմի սահմանները և քսանհինգ հազար ձողաչափ լայնությամբ արևմտյան կողմի սահմանները իշխանինը կլինեն։ Այսպիսով, Տիրոջը նվիրված մասը և սրբարանը, որ կկառուցվի դրա մեջտեղում, կլինի առանձնահատուկ բաժնի կենտրոնում։


Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ։ Եվ այդ օրից քաղաքի անունը կլինի “Տերն այնտեղ է”»։


Այդ հատվածը, որ տրվելու է սրբարանին, կունենա քսանհինգ հազար ձողաչափ երկարություն ու տասը հազար ձողաչափ լայնություն։


կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։


որովհետև Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Աստվածության ամբողջ լիությունը։


Քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի Տերը՝ Ամենակալ Աստված, և Գառն էին տաճար նրա մեջ։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։


Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու և նրա Գառան գահը նրա մեջ է լինելու, իսկ նրա ծառաները պաշտելու են նրան.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ