Մարդն ասաց ինձ. «Տեսար, մարդո՛ւ որդի։ Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր և մտքումդ հաստա՛տ պահիր այն ամենը, ինչ քեզ ցույց եմ տալու, որովհետև քեզ ցույց տալու համար եմ այստեղ եկել։ Եվ ինչ որ ինքդ տեսնես, ցույց ես տալու Իսրայելի տանը»։
Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրտիդ մե՛ջ դիր, աչքերովդ տե՛ս ու ականջներովդ լսի՛ր այն ամենը, ինչ որ քեզ կասեմ Տիրոջ տաճարի բոլոր հրահանգների ու նրա օրենքների մասին։ Դու սրտիդ մեջ կպահես այդ տաճար մտնելու ու նրա սրբարանից ելնելու կարգը։
Եվ ինձ ասաց. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի։ Մի՞թե փոքր բան է Իսրայելի տան անօրենությունը, որ այստեղ գործում են, քանի որ երկիրն անօրենություններով լցրին ու դարձան ինձ բարկացնելու։ Ահա ճյուղն էլ պարզում են որպես արհամարհանքի նշան։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ մեծ անօրենություններ է գործում այստեղ Իսրայելի տունը, որպեսզի հեռանամ իմ սրբավայրից։ Դեռևս սրանցից է՛լ ավելի մեծ անօրենություններ կտեսնես»։