Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 47:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ինձ դուրս բերեց հյուսիսային դռան ճանապարհով ու դրսից պտտեցրեց արտաքին դռան չորս կողմը, որ արևելք էր նայում։ Ահա ջուրը հոսում էր աջ կողմից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Ապա ինձ դուրս տարավ հյուսիսային դարպասի ճանապարհով և դրսի ճանապարհով շուռ տվեց դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասի ճանապարհով, և ահա ջրեր էին բխում հարավային կողմից։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 47:2
5 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ տարավ դեպի հյուսիսային դուռը։ Նույն չափով չափեց


Տերն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տերը՝ Աստված, մտնի այդտեղով։ Այն փակ է լինելու,


Նա ինձ տարավ մի դռնով, որ դեպի հյուսիս՝ տաճարի դիմաց էր նայում։ Տեսնում էի. ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով։ Երեսս ի վայր ընկա ու խոնարհություն արեցի։


Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ։ Ահա տաճարի արևելյան կողմի վարագույրների տակից ջուր էր դուրս գալիս և հոսում դեպի արևելք, որովհետև տաճարի ճակատային մասը դեպի արևելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հյուսիսային կողմից՝ աջից դեպի զոհասեղանի կողմը։


Երբ դուրս եկա, մարդը ելավ իմ դիմաց. ձեռքին չափ ուներ։ Իր չափով հազար ձողաչափ չափեց ու անցավ ջրի, հորդ ջրի միջով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ