Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 47:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Արևելյան սահմանը կսկսվի Ավրանի և Դամասկոսի սահմանագծից և կձգվի դեպի հարավ։ Հորդանան գետը բնական սահման կլինի Գաղաադի և Իսրայելի միջև, հյուսիսային կետից մինչև Արմավենիների քաղաքը Մեռյալ ծովի մերձակայքում։ Այս կլինի արևելյան սահմանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ արևելյան կողմը՝ Ավրանի և Դամասկոսի միջև, Գաղաադի և Իսրայելի երկրի միջև՝ Հորդանանով. չափե՛ք սահմանից մինչև արևելյան ծովը. սա է արևելյան կողմը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 47:18
12 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։


Հեղեղ էլ լինի, նա չի զգա։ Անձնապաստան է. եթե Հորդանան գետն էլ դեպի իր բերանը դիմի,


Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին և ճզմեցին Իսրայելի որդիներին Հորդանան գետի այն կողմում՝ ամորհացիների երկրում, Գաղաադում։


Իսրայելի որդիները բազում անասուններ ունեին, բայց Ռուբենի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Հազերի ու Գաղաադի շրջանները հոտերի համար հարմար արոտավայրեր են։


Լաբանն այն կոչեց Կարկառ Վկայության [𝕸 Յըգար-Սահադութա], և Հակոբը կոչեց Կարկառ Վկայության [𝕸 Գալըեդ]։


Նա, վերցնելով իր եղբայրներին, հետապնդեց նրան և յոթ օրվա ճանապարհ անցնելով՝ նրան հասավ Գաղաադ լեռան վրա։


Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ողջ շրջակայքն ու գնաց դեպի արևելք։ Եվ եղբայրները բաժանվեցին միմյանցից։


Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։


Ձեր արևելյան սահմանները պետք է անցնեն Ասիռնայինից մինչև Սեպփամար։


Իսկ Իսրայելին նորից պատսպարելու եմ իր արոտավայրերում, նա պիտի արածի Կարմելոսում, Բասանում, Եփրեմի լեռան վրա և Գաղաադում, ու նրանց հոգիները պիտի հագուրդ ստանան։


Դամասկոսի ու Եմաթի միջև գտնվող Բերովթով ու Սաբարսիմով, և հասնելու է մինչև Հազեր Ենան, որ գտնվում է Ավրանի սահմանին։


Հյուսիսայինով կհալածեմ ձեզնից և նրան անջուր երկիր կվտարեմ, կկործանեմ նրա սկիզբն առաջին ծովում և նրա վերջը՝ վերջին ծովում. նրա թարախը կելնի, և կբուրի նրա հոտը, քանի որ մեծացան նրա գործերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ