Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 44:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Նա ինձ տարավ մի դռնով, որ դեպի հյուսիս՝ տաճարի դիմաց էր նայում։ Տեսնում էի. ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով։ Երեսս ի վայր ընկա ու խոնարհություն արեցի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ հյուսիսային դարպասի ճանապարհով ինձ տարավ տաճարի առաջ։ Նայեցի, և ահա Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տաճարը։ Եվ ես երեսի վրա ընկա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 44:4
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ լույսը, որ նրա շուրջն էր պատել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին տարածվում է ամպերի մեջ։ Եվ այսպես լույսի ահագին պատկեր կար նրա շուրջը։


Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,


Վեր կացա ելա այն դաշտը։ Եվ ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպես այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին, ու երեսս ի վայր ընկա։


Ահա մի դուռ տեսա, որ նայում էր արտաքին գավթի հյուսիսային կողմը։ Չափեց նրա երկարությունն ու լայնությունը,


Բոլոր ազգերին միասին կսասանեմ. բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը կգան, և այդ տունը փառքով կլցնեմ,- ասում է Ամենակալ Տերը։


Ողջակեզները լվանալու ջրի խողովակի հարավային կողմը՝ այն դռան մուտքին, որ հյուսիս էր նայում, երկու սեղաններ կային, որ արևելք էին նայում։ Իսկ երկրորդ դռան հարավային կողմից՝ դռան կամարների դիմաց, նույնպես երկու սեղաններ կային։ Արևելյան կողմում՝ ութ սեղաններ,


«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-


Եվ Տիրոջ փառքն այդ քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ. տաճարը լցվեց ծխի ամպով, գավիթն էլ՝ Տիրոջ փառքի լույսով։


Մենք նվաղեցինք քո բարկությունից Եվ քո զայրույթից խռովվեցինք։


Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված նրան ասաց.


Եվ ինձ տարավ Տիրոջ տան դռան առաջ, որ դեպի հյուսիս է նայում։ Ահա այնտեղ կանայք էին նստած և Թամուզին էին ողբում։


Ինձ տարավ դեպի հյուսիսային դուռը։ Նույն չափով չափեց


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ