15 Զոհասեղանը՝ չորս կանգուն, բնից վեր մինչև եղջյուրները՝ մեկ կանգուն,
15 Կրակարանը՝ չորս կանգուն բարձր, իսկ կրակարանից վեր չորս եղջյուրներ պիտի լինեն։
Դրա չորս անկյունների վրա եղջյուրնե՛ր արա այնպես, որ դրանք միաձույլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կպատես պղնձով։
Սովորեցրո՛ւ ինձ քո արդարությունների ճանապարհները, Որ քննեմ քո սքանչելիքները։
Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա, մատը թաթախելով արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին և արյունը հեղեց զոհասեղանի խարսխին։
Ինչպես գիշերվա երազի մեջ հայտնված տեսիլք, պիտի անհետանա Երուսաղեմի վրա հարձակվածների ու նրա դեմ հավաքվածների զորությունը, որ նեղում են նրան։
Լուրը հասավ Հովաբին, որը Ադոնիայի համակիրն էր և չէր հետևել Սողոմոնին։ Հովաբը փախավ մտավ Տիրոջ խորանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։
Ադոնիան, վախենալով Սողոմոնից, ելավ գնաց ու զոհասեղանի եղջյուրներից բռնեց։
Թող վերցնեն սրա արյունից, դնեն զոհասեղանի չորս եղջյուրներին և քավության չորս անկյուններին, ցանեն հատակի շուրջն ու դրանով սրբագործեն։
«Չփտող փայտից զոհասեղա՛ն պատրաստիր՝ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ։ Քառակուսի թող լինի զոհասեղանը՝ երեք կանգուն բարձրությամբ։