Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 41:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Նրանց վրա՝ տաճարի մուտքերի վերևում, քանդակված էին քերովբեներ ու արմավենիներ՝ ըստ սրբարանի քանդակների։ Ազնիվ փայտից մի կերտվածք կար կամարի դեմ հանդիման՝ արտաքին կողմից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ նրանց վրա, տաճարի դռների վրա քերովբեներ և արմավենիներ էին քանդակված, ինչպես որ պատերի վրա էր քանդակված։ Նախասրահի դիմաց փայտյա ամպհովանի կար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 41:25
4 Խաչաձեւ Հղումներ  

Նա հիսուն կանգուն երկարությամբ ու երեսուն կանգուն լայնությամբ սյունազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացված կամարները տեղավորված էին միմյանց դիմաց, իսկ սյուներն ու խարիսխները դրված էին կամարների դիմաց։


Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։


անկյուններն ու կամարները, առաստաղները երեք կողմերից վանդակապատ լուսամուտներ ու լուսանցույցներ ունեին՝ նայելու համար։ Թե՛ տաճարը և թե՛ առհասարակ նրա առաստաղները, հատակից մինչև լուսամուտները, տախտակապատ էին։ Լուսամուտները երեքտակ էին՝ նայելու համար,


քերովբեներ էին քանդակված ու արմավենիներ. մի արմավենին քերովբեների արանքում էր, երկու քերովբեները՝ իրար դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ