ԵԶԵԿԻԵԼ 41:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ12 Անջրպետի դիմաց գտնվող շինությունը, որ նայում էր դեպի ծովակողմ ճանապարհը, ուներ յոթանասուն կանգուն երկարություն. անջրպետի պատի հաստությունը հինգ կանգուն էր, երկարությունը՝ իննսուն կանգուն։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ12 Առանձնացված տարածքի դիմացի շենքը դեպի արևմտյան կողմը յոթանասուն կանգուն լայն էր, իսկ շենքի պատը՝ հինգ կանգուն լայն՝ շուրջբոլորը, և նրա երկարությունը՝ իննսուն կանգուն։ Տես գլուխը |
Նա ասաց ինձ. «Այն սենյակները, որ հյուսիս են նայում, նաև այն սենյակները, որ հարավ, բաց տարածության կողմն են նայում,- դրանք սրբարանի սենյակներ են, որտեղ Սադովկի քահանա որդիները, որոնք մոտենում են Տիրոջը, ուտում են ամենասուրբ բաները, և այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, զոհերը՝ իրենց մեղքերի ու հանցանքների համար, որովհետև սուրբ է այդ տեղը,