Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 40:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ահա տաճարի շուրջը պարիսպներ կային։ Մարդու ձեռքին կար մի չափաձող՝ վեց կանգուն ու մեկ թիզ երկարությամբ։ Պարսպի լայնությունը նա չափեց մեկ ձողի հավասար, բարձրությունն էլ՝ մեկ ձողի հավասար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ահա տաճարից դուրս չորս կողմից մի պատ կար, և այդ մարդու ձեռքին չափի եղեգը վեց կանգուն էր (մի կանգունը՝ մի ձեռքի լայնություն)։ Նա չափեց պատի հաստությունը՝ մեկ եղեգ, և նրա բարձրությունը՝ մեկ եղեգ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 40:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Չափեց տաճարի չորս կողմերի և պարիսպների արանքը նույն չափով։ Տաճարը սրբավայրերից և պարիսպներից անջրպետելու համար թողեց մի արանք, որ հինգ հարյուր կանգուն էր դեպի արևելք և հինգ հարյուր կանգուն լայնություն ուներ։


Այն օրը Հուդայի երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զորավոր քաղաքը և մեր փրկությունը, որ կանգնելու է ինչպես պարիսպ ու պատվար։


Նրա պարիսպը մեծ էր ու բարձր, ուներ տասներկու դուռ, վրան՝ տասներկու հրեշտակներ, որոնցից յուրաքանչյուրի անունը գրված էր դռների վրա՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի անունների։


Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա մի մարդ, և իր ձեռքին երկրաչափ լար ուներ։


Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները փրկություն են անվանվելու, և քո դռները՝ ցնծություն։


Այնժամ մեր բերանները լցվեցին խնդությամբ, Եվ լեզուները մեր՝ ցնծությամբ։ Այնժամ ասացին հեթանոսների մեջ. «Տերը մեծ բաներ գործեց նրանց համար»։


Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։


Տեսա նաև տան ձեղունի բարձրությունը. բոլորաձև մի անջրպետ կար, ձողին հավասար, որը վեց կանգուն էր։


Զոհասեղանի չափն այս է. մի կանգուն բարձրությունը, մի կանգուն ու չորս մատ՝ խորությունը, մի կանգուն՝ լայնությունը, մի թիզ՝ եզրերի շուրջ գտնվող պսակը։ Այս է զոհասեղանի բարձրությունը.


Այսպես ավարտվեց տաճարի ներսի չափումը։ Նա հանեց ինձ արևելք նայող դռնով, չափեց տաճարի հատակագիծը շուրջանակի՝ ըստ շինվածքի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ