Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 39:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ահա հասել է օրը, և կիմանաս, որ դա լինելու է,- ասում է Տերը՝ Աստված.- այս է այն օրը, որի մասին խոսեցի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ահա գալիս է և կկատարվի,- ասում է Տեր Աստված.- սա այն օրն է, որի մասին ես ասել եմ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 39:8
10 Խաչաձեւ Հղումներ  

«Տերը՝ Աստված, Գովգին այսպես է ասում. “Դու նա ես, ում մասին խոսել եմ հին օրերում, իմ ծառաների՝ Իսրայելի իմ մարգարեների միջոցով, այն օրերին ու տարիներին, որ քեզ նրանց դեմ էի բերելու։


Դարձյալ ինձ ասաց. «Եղավ. ես Ալֆան և Օմեղան եմ, Սկիզբը և Վախճանը, և ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից։


Յոթերորդ հրեշտակն իր գավաթից թափեց օդի մեջ և սրբարանից ու գահից լսելի եղավ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛վ»։


Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։


Անունս էլ սուրբ է ճանաչվելու իմ ժողովրդի՝ Իսրայելի մեջ ու այլևս չի պղծվելու։ Եվ երկրի բոլոր ազգերը կիմանան, որ ես եմ Տերը՝ Իսրայելի սուրբը։


Պիտի ելնեն Իսրայելի քաղաքների բնակիչները, պիտի այրեն իրենց զենքերը՝ նիզակների ու ասպարների կոթերը, նետերը, աղեղների բեկորները, տեգերի բները, սվինների կոթերը. յոթ տարի այրելու են իրենց, այրելու են ենթակա իրերը.


որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։


Իսկ երբ գա, ասելու են՝ “Ահա հասել է”, ու կիմանան, որ մարգարե կար իրենց մեջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ