Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 37:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ուստի մարգարեացի՛ր ու նրանց ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես բացելու եմ ձեր գերեզմանները և ձեզ հանելու եմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Ձեզ տանելու եմ Իսրայելի երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես բացում եմ ձեր գերեզմանները և ձեզ՝ իմ ժողովրդին, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ տանեմ Իսրայելի երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 37:12
21 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։


Պիտի տեսնեք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պես պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի հայտնվի իր բարեպաշտներին և սպառնա անհավատներին։


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Հավաքելու եմ Իսրայելի տունն այն ազգերից, որոնց մեջ նրանք ցրիվ են եկել, և սրբաբանվելու եմ նրանց մեջ՝ ազգերի ու ժողովուրդների առաջ։ Նրանք բնակվելու են իրենց երկրում, որ տվել եմ իմ ծառա Հակոբին։


Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։


Եվ կիմանաք, որ ես եմ Տերը, երբ բացեմ ձեր գերեզմաններն ու ձեզ հանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։


Կասես նրանց. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնում եմ Իսրայելի տունը ազգերի միջից, որոնց մեջ մտել էին, հավաքելու եմ նրանց իրենց շուրջը գտնվող բոլոր ազգերից ու տանելու եմ Իսրայելի երկիրը։


Բնակվելու են իրենց երկրում, որ ես եմ տվել իմ ծառա Հակոբին, և որտեղ բնակվել են իրենց հայրերը։ Նրանք էլ են բնակվելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ մինչև հավիտյան։ Իմ ծառա Դավիթն էլ իշխան է լինելու նրանց համար հավիտյան։


Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և նրանց ասա՛. “Չորացա՛ծ ոսկորներ, լսե՛ք Տիրոջ պատգամները։


Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.


Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ


Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի, քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը, ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը, որոնց Տերը կկանչի իր մոտ։


Կամաչեն և՛ այն ժամանակ, երբ ձեզ բարիք անեմ, և՛ այն ժամանակ, երբ ձեզ ընդունեմ, որովհետև ձեզ անվանի և պանծալի կդարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ես ձեր գերությունը ձեր առաջ դարձնեմ»,- ասում է Տերը։


Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։


որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի և Աստծու փողը հնչի, Տերն ինքը պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն,


Ծովը բաց թողեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին, և յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։


Տերն է սպանում և ապրեցնում, գերեզման իջեցնում և հարություն տալիս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ